Ամեն օր մարդկությունը սպառում է բնական ռեսուրսների ահռելի քանակություն, որից, ըստ մասնագիտական հաշվարկների, միայն 6%-ն է վերածվում օգտակար արտադրանքի, մնացած 94%-ը թափոն է:
Ըստ կանխատեսումների 2050 թ-ին թափոնների ծավալը մոլորակի վրա կաճի մինչև 70%, որի կեսը բաժին կընկնի Ասիային:
2025 թ-ին քաղաքաբնակների թիվը կկազմի մոտ 4.3 միլիարդ, որոնք օրական կառաջացնեն մոտ 1.42 կգ կոշտ կենցաղային թափոն, ինչը կարող է կազմել տարեկան մոտ 2.2 միլիարդ տոննա:
Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր թափոնների քայքայման համար՝ կախված է նյութից։
Լուսանկարներին կից ներկայացնում ենք մեր կենցաղում ամենակիրառելի առարկաների քայքայման ժամկետները։
📌Թղթի քայքայման համար անհրաժեշտ է ընդամենը 1 ամիս։
📌Բուրդը քայքայվում է 1 տարում։
📌Ծառի ճյուղը 4 տարուց կորցնում է հետքը երկրի վրայից։
📌Ներկված տախտակը տարրալուծվում է բնության մեջ 13 տարում։
📌Մետաղյա տարան քայքայվում է մոտ 500 տարում։
📌Պլաստիկե շիշը ավելի քան 500 տարի մնում է մոլորակի վրա։
📌Ապակյա տարաները չեն քայքայվում։