Թեղիների տերևները պետք է բացվեն, որ դեղանյութն արդյունք տա։ Թեղու տերևակերների վրա դեղը միայն ազդում է, երբ միջատն ուտում է տերևը՝ թույնի հետ։
2 տարվա հետազոտությունների հիման վրա ՀՈԱԿ-ի մասնագետները եզրակացրել են, որ ամեն տարի նոր վնասատուներ են ի հայտ գալիս, և ըստ այդմ մշակել են բույսերի բուժման գրաֆիկն ու կազմել են այս տարվա աշխատանքային ժամանակացույցը։
Այս պահին սրսկիչները բերվում են մարտական պատրաստվածության, որ անցնեն պայքարի։
ՀՈԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արմենակ Տեր-Գրիգորյանը դենդրոլոգների հետ հանդիպմանը ներկայացրեց աշխատանքային ուղեցույցն ու դեղորայքի ցանկը, որով պետք է իրականացնեն բուժումը։
Մեկնարկը կտրվի այն վարչական շրջաններից (տաք գոտիներից), որտեղ վնասատուներն արդեն ծառերի վրա կլինեն։
Կանոնները նույնն են․
ապահովել անվտանգության կանոնները,
բնակիչներին իրազեկել բուժման աշխատանքների մասին,
դեղորայքն օգտագործել ըստ հանձնարարականի՝ սահմանված չափաբաժիններով, որ ո՛չ մարդկանց, ո՛չ ծառերին չվնասեն։
Աշխատանքներն արվելու և վերահսկվելու են գիշեր-ցերեկ։