Նոր Նորք վարչական շրջանի Վերածննդի այգու կանաչ ֆոնդը հարստանում է։
200 նոր բույս տնկվեց՝ արոսենի, բարդի, հացենի, գիհի, տոսախ․․․ տեսակներ, որոնք շատ լավ հարմարվում են տեղի կլիմային, և կհամալրեն եղած տեսակների շարքերը։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի նախաձեռնած ծառատունկին մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ու աշխատակիցները։
Հիշեցնենք, որ նախորդ տարի այգու ոռոգման հարցն ամբողջությամբ լուծվել էր։