Թափոնների տեսակավորման վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է Կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես թափոնների տեսակավորմանն ուղղված ծրագրերի մշակման, թափոնների տեսակավորման ծրագրերի իրականացման, ինչպես նաև ռազմավարության մշակման, դրանց ընթացիկ և արդյունքային ցուցանիշների հավաքագրման, վերլուծության և գնահատման ապահովումը:
Թափոնների տեսակավորման վարչություն
- Երևան քաղաքում վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունում, հավաք, տեսակավորում, վերամշակում, ժամանակավոր պահեստավորում, հանձնում, վերաօգտագործում,
- Երևան քաղաքում վտանգավոր թափոնների ընդունման, հանձնման և վնասազերծման կազմակերպում,
- Երևան քաղաքում խոշոր եզրաչափ ունեցող, մինչև 1 խորանարդ մետր շինարարական աղբի ընդունում, հավաք,
- Երևան քաղաքում վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունման կայանների կազմակերպում և սպասարկում, թափոններ տեսակավորման համար նախատեսված տարաների տեղադրում, ժամանակավոր պահեստավորում,
- Վտանգավոր թափոնների ընդունում կայաններում, ժամանակավոր պահեստավորում և հանձնում վնասազերծում իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին,
- Խոշոր եզրաչափ ունեցող թափոնների 1 խորանարդ մետր 1 ամսվա կտրվածքով բնակիչներից ընդունում, դրանց վերամշակում կամ տեղափոխում աղբավայր,
- Սննդամթերքի մշակումից առաջացած քաղաքի կոմունալ ենթակառույցներին Վնաս Հասցնող նյութերի հավաքում,
- Երևան քաղաքում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության ապահովում՝ հաստատում ուղղված կապված թափոնների տեսակավորման աշխատանքների հետ,
- Կազմակերպել թափոնների տեսակավորմանն ուղղված իրազեկման աշխատանքներ Երևան քաղաքի բնակչության հետ,
- Իրականացնել Երևան քաղաքի վարչական տարածքում կուտակվող կոշտ կենցաղային թափոնների հավաքում,
- Համագործակցել Երևան քաղաքում գրանցված համատիրոււթյունների հետ, թափոնների տեսակավորման աշխատանքները բակային և միջբակային տարածքներում ավելի արդյունավետ դարձնելու նպատակով,
- Իր իրավասության սահմաններում շրջակա միջավայրի, թափոնների տեսակավորմանն ուղղված նպատակային ծրագրերի, դրանց միավորման նախագծերի մշակման ապահովում։