ՏՏ մոնիտորինգի և քարտեզագրման վարչությունը հավաքագրում է կանաչ գոտիների և դրանցում առկա բուսատեսակների վերաբերյալ տվյալներ, որոնց հիման վրա ստեղծվում է Երևան քաղաքի կանաչ տարածքների քարտեզը։ Բաժինը նաև ապահովում է բարեկարգվող այգիների և կանաչապատ այլ տարածքների տեղագրական հատակագծերի ստեղծումը։
Այս աշխատանքների նպատակն է ունենալ համակարգված տվյալներ առկա բուսատեսակների վերաբերյալ, ինչպես նաև ապահովել դրանց հասանելիությունը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներին։
Բաժինը համալրված է ժամանակակից սարքավորումներով և համակարգիչներով։
Բաժնի առաջ դրված է խնդիր ստեղծելու Երևան քաղաքի կանաչ տարածքների էլեկտրոնային քարտեզ և ապահովել ոչ միայն դրա անընդհատ թարմացումը այլ նաև զարգացումը և կիրառումը ստորաբաժանումների աշխատանքում։ Աշխատանքները կատարվում են ամբողջ տարվա ընթացքում։
Քարտեզագրվում է նաև ոռոգման համակարգը, բոլոր այն ենթակառուցվածքները որոնք անհրաժեշտ են Երևան քաղաքի կանաչ տարածքների սպասարկման համար։ Նախատեսվում է հասարակությանը տվյալներին բաց հասանելիություն ապահովող հարթակի ստեղծում։