Սարալանջում ենք՝ դեպի Նորք Մարաշ գնացող արագընթաց ճանապարհի հարևանությամբ։ Մոտ 0.5 հա տարածքում ՀՈԱԿ-ի մասնագիտական թիմին ամեն օր տեսնեք՝ չզարմանաք։ Սկսել ենք բարեկարգման աշխատանքները։ Այսօր քարտեզագրողների բանակը տեղում էր։ Լանդշաֆտային ճարտարապետության և դիզայնի վարչության աշխատակիցները նախագծի դիզայնը փոխանցել են քարտեզագրողներին, որտեղ հստակ նշված են բույսերի տեղակայման վայրերը։ ՀՈԱԿ-ի քարտեզագրողներն էլ, ըստ դիզայնի, դրանց տեղերն են նշում։ Առաջիկայում ընտրված կետերում ՀՈԱԿ-ի աշխատող ձեռքերը ծառերի համար փոսեր կփորեն, ու կտնկվեն ծառերը։ Երևանում անբարեկարգ հատվածներ չեն լինելու։