Սկզբունքը նույնն է և՛ «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի, և՛ «Երևան» ՋՕԸ-ի ու «Կոտայք» ՋՕԸ-ի համար։
Ոռոգման սեզոնին ընդառաջ, ՀՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ, գործընկերները խորհրդակցության էին հրավիրվել` քննարկելու ջրամատակարարումն անխափան իրականացնելու հարցերը։
ՀՈԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարները մեկ առ մեկ ներկայացրեցին, թե ջուրը կանաչ գոտիներ հասցնելու հետ կապված ինչ խնդիրներ ունեին նախորդ սեզոնին։ Անելիքները հաստատելուց հետո որոշվեց՝ նախ ջուրը միացնել վթարները հայտնաբերելու և վերացնելու համար, որից հետո կսկսվի հիմնական ջրամատակարարումը։
Երևան ՋՕԸ-ն պատրաստ է արդեն ոռոգել մայրաքաղաքի կանաչ գոտիները, Կոտայք ՋՕԸ-ն սպասում է Սևանից ջրառի կառավարության որոշմանը։