Հաղթանակի զբոսայգու տարածքում կա 3 պոմպ, որոնցից մեկը գործող էր, մյուսը՝ վերջերս էր նորոգվել, ևս մեկն էլ տեղադրվեց օրեր առաջ։ Նորոգված և նոր տեղադրված պոմպերն ունեն 15 կՎտ հզորություն և իրականացնում են 3000 պտ/ր։
Տեղադրվել են նաև պաշտպանիչ վահանակներ, որոնք էլեկտրական ծանրաբեռնվածության, մեխանիկական վնասվածքների և հոսանքի տատանումների դեպքում կապահովեն պոմպերի անխափան աշխատանքը։ Վահանակները կահավորված են ժամանակակից էլեկտրոնային ռելիեներով։ Էլեկտրաէներգիայի մատակարարման շեղումների դեպքում պոմպերն ավտոմատ կանջատվեն։
Երեք պոմպերի աշխատանքի շնորհիվ մոտ 2 հա տարածք՝ զբոսայգու գլխավոր մուտքից մինչև Արագիլ ռեստորան, կապահովվի ջրով։ Պոմպերը կոռոգեն նաև զբոսայգու ⅓ մասը։