Նորքի ջրանցքից դեպի Բաբայան փողոց եկող ոռոգման ջրագծից նոր թևեր կտրվեն:
Այստեղ կար և ջրագիծ, և պոմպակայան, որոնց շնորհիվ ոռոգվում է Սարալանջի մոտ 11 հա-ից 6 հա։ Նոր ջրագիծը կոռոգի մնացած 5 հա տարածքը:
Նախապես հայտարարված մրցույթով ջրագիծ անցկացնելու նախագիծն իրականացրել է «Շինմաստեր» ՍՊԸ-ն, որն իրականացնում է նաև հեղինակային հսկողությունը, տեխնիկական հսկողությունը՝ «Արտակ Մարտիրոսյան» ԱՁ-ն, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ՍՊԸ-ն:
ՀՈԱԿ-ի տնտեսական գծով փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը, համապատասխան ստորաբաժանումների պետերի հետ, ստուգայցով տեղում էր, հետևում էին ընթացիկ աշխատանքներին:
Ջրագծի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը: Գարնանը Սարալանջի վերին հատվածը լիարժեք կոռոգվի: