Գարնանային սանիտարական էտը Երևանում կմեկնարկի մարտի 15-ին, կտևի մեկ ամիս։ Անհրաժեշտության դեպքում ժամկետը կերկարաձգվի։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը խորհրդակցության էր հրավիրել ստորաբաժանումների ղեկավարներին և մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք պետք է ապահովեն տեխնիկական միջոցներ (ավտոաշտարակ, ինքնաթափ)՝ աշխատանքներն իրականացնելու համար։
Օրակարգում գործի անխափան ու արդյունավետ կազմակերպումն էր, որի համար կազմվել է աշխատանքային պլան։ Հաշվի առնելով աշնան փորձը՝ մասնակիցները համաձայնեցրեցին կողմերի պարտականություններն ու վստահեցրեցին, որ երկկողմանի կարվի առավելագույնը պլանավորված աշխատանքներն իրականացնելու համար։