Եռաբլուր զինվորական պանթեոն տանող կամարի հարակից լանջերի ոռոգման հարցը գրեթե լուծված է։ Իսկ արդյունքներն արդեն տեսանելի են։
178 գմ մետաղական խողովակաշարն արդեն անցկացվել է։ Այն ծառայելու է որպես մայր ջրագիծ, որից մոտ 500 գմ ճյուղավորում կլինի և կոռոգի կանաչ գոտիների 4 հա տարածք։
Իսակովի պ․-Սեբաստիայի փ․ խաչմերուկի հարակից լանջերում արդեն ավարտվել է մոտ 100 գմ խողովակաշարի անցկացումը, որից կտրվեն 300 գմ թևեր ու կոռոգվի ևս 1 հա տարածք։