Էրեբունի վարչական շրջանի Մանկական այգու, Սմարթ այգու և Խաղաղ Դոնի փողոցի վրա գտնվող զբոսայգու կատալպաներ են տնկվում։ Իսկ դա նշանակում է, որ այս այգիները շուտով կլցվեն նուրբ ու քաղցր բույրով։ Կատալպաները ծաղկում են հունիս-հուլիս ամիսներին։ Ունեն գեղեցիկ ու բուրումնավետ սպիտակ ծաղիկներ։

Խոշոր, սրտաձև, կպչուն տերևներն էլ թռչունների համար են գրավիչ։ Լայն տերևները այգու փոքրիկ բնակիչների համար անձրևներից ու քամիներից պատսպարվելու լավագույն վայրը կդառնան: