2022 թ-ի գարնանային տունկի համար հայտարարվել էր բույսերի գնման մրցույթ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 11 մատակարար ընկերություն։
Բանակցությունները վարում էին ՀՈԱԿ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Արթուր Սարգսյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը և գնումների բաժնի պետ Նվարդ Ավագյանը։
ՀՈԱԿ-ի պայմանը կրկին նույնն է՝ որակյալ բույսեր՝ ներկայացված բնութագրին համապատասխան։
Ստեղծվել է ընդունող հանձնաժողով, որը հաղթող մատակարարներից կընդունի բույսերը միայն այն դեպքում, եթե որակը համապատասխանի։
Կարևոր պահանջ է, որ ծառերն ու թփերը լինեն փակ արմատային համակարգով, որ կպչողականության տոկոսը բարձր լինի։