Շուտով կմեկնարկի աշնանային ծառատունկը: ՀՈԱԿ-ի մասնագետները խստորեն հետևելու են արդեն հաստատված ծառատեսակների ընտրանուն: Հավատարիմ մնալով կանաչպատման իր ռազմավարությանը, հիմնական շեշտը դրվելու է բարձր դեկորատիվ արժեք ունեցող ծառատեսակների վրա: Մշտադալարներ լինելու են ամենուր՝ Ծիծեռնակաբերդի անտառ-պուրակում, Եռաբլուրի տարածքում, Սարալանջում: Երևանում այս քանակի մշտադալար ծառեր դեռ չեն տնկվել: Սարալանջի հատվածը կհարստանա նաև վայրի պտղատու ծառերով: Քաղաքային տնկարկներում ևս համալրումներ կլինեն: Սպասվում է աշխատանքային թեժ փուլ։ Արդյունքում կունենանք նոր ծառերով հարստացած ավելի առողջ Երևան: