147 հոգանոց աշխատախումբն աշխատում է զուգահեռաբար բոլոր գոտիներում։ Այս պահին արդեն առաջին և չորրորդ գոտիներն ամբողջությամբ մաքրվել են աղբից ու քարերից։
Մյուս գոտիներում ընթանում են մացառներից ու չոր ճյուղերից մաքրման և խոտհունձի աշխատանքներ։
Մինչև հիմա ընդհանուր տարածքից դուրս է բերվել 127 մեքենա աղբ, քար, չորուկ։ Տարածքի ոռոգման համակարգի վիճակի նախնական դիտարկում է իրականացվել, որի հիման վրա կստուգվի խողովակների վիճակը, կհայտնաբերվեն վնասված հատվածներն ու կնորոգվեն։
Սկսվել են տնկվելիք ծառերի տեղանշումներն ու փոսերի փորման աշխատանքները։