8,5 հա տարածքում ծանոթանալով ծառաբույսերի աճման հնարավորությանն ու տեղում ուսումնասիրելով կանաչապատման նախապատրաստական աշխատանքներին, հանձնախումբն արձանագրել է, որ
✅ոռոգման հարցը լուծված է,
✅փոսերը փորված են 1 մ տրամագծով և 1 մ երկարությամբ,
✅անհրաժեշտ հողախառնուրդն առկա է։
Այսպիսով խումբը եզրակացրել է, որ թեև հողային պայմաններն անբարենպաստ են, բայց ֆինանսական անհրաժեշտ ներդրումների, ծառերի ու թփերի դիմացկուն տեսակների գրագետ ընտրության դեպքում հնարավոր է ստեղծել գեղազարդ տնկարկ։
Մասնագիտական խումբն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս #քաղաքապետարանի այս նախաձեռնությանը։