Օղակաձև այգու 6-րդ հատվածի ոռոգման համակարգը հիմնովին վերակառուցվում է։

Առաջին փուլում նախատեսված է տարբեր տրամաչափի 1900 գմ պոլիէթիլենային խողովակների անցկացում՝ համապատասխան կցամասերով և ցայտիչներով։

Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքի կանաչ գոտիներում արդեն անցկացվել է 60 գմ մետաղական խողովակ, տեղադրվել են ցայտիչներ, որոնք առավել արդյունավետ  են դարձնում ոռոգումը։

2 հա այգու տարածքը շուտով լիարժեք կոռոգվի։