Ձյան մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպման շնորհիվ հունվար ամսին քաղաքացիների երթևեկն առավել անվտանգ է եղել։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարեսկզբի գործակարգավարական խորհրդակցությունը սկսվեց տնօրենի պաշտոնակատար Տիգրան Հակոբյանի շնորհակալական խոսքով՝ ուղղված վարչական շրջանների ստորաբաժանումների ղեկավարներին։
Օրակարգում կատարված աշխատանքների ամփոփումն էր և կատարվելիքի պլանավորումը։
Հանձնարարվեց սեղմ ժամկետներում կազմել ՀՈԱԿ-ի 2022 թ-ի ծրագրերի նախահաշիվը հիմնադրին ներկայացնելու համար, նաև պարբերաբար ներկայացնել գնումների գործընթացքի վերաբերյալ տեղեկատվություն։