Երևանի համաչափ կանաչապատման համար, ՀՈԱԿ-ի որդեգրած ռազմավարությամբ, ընտրվել է Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի այգին:
Եվ այստեղ նորից ծառատունկ է։
Այս անգամ իրար կողքի երկու տարբեր ընկերություններ են։ Մի կողմում «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպությունն է, մյուսում ՝ ԱՐՏ PR ընկերությունը:
ՀՈԱԿ-ի մասնագետների աջակցությամբ տնկեցին կեչիներ և ղրիմյան սոճիներ։ Արդեն մոտ 600 քմ տարածքը ծառապատ է: Տնկված ծառերի ամբողջ խնամքը կիրականացնեն ՀՈԱԿ-ի մասնագետները:
Թաղամասում գործող Կերպարվեստի կենտրոնի սաներն էլ էին միացել գործին: Ծառատունկին մասնակցում էր նաև Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։
ԱՐՏ PR ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը խոստացավ, որ գարնանն ավելի մեծ կազմով ավելի մասշտաբային ծառատունկ կիրականացնեն:
Երևանի հանդեպ սերն ու հոգատարությունն իրենք այսպես են դրսևորում: