Օղակաձև այգու 6-րդ հատվածի ոռոգման համակարգը հիմնովին վերակառուցվում է։
Առաջին փուլում նախատեսված է տարբեր տրամաչափի 1900 գմ պոլիէթիլենային խողովակների անցկացում՝ համապատասխան կցամասերով և ցայտիչներով։
Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքի կանաչ գոտիներում արդեն անցկացվել է 60 գմ մետաղական խողովակ, տեղադրվել են ցայտիչներ, որոնք առավել արդյունավետ են դարձնում ոռոգումը։
2 հա այգու տարածքը շուտով լիարժեք կոռոգվի։