Ավանի կանաչ գոտիների մոտ 40 տոկոսն արդեն լիարժեք կոռոգվի։
Բաբաջանյան 3/1 հասցեում 90 մ խորության վրա գտնվող խորքային պոմպը նորոգվեց և կրկին վերագործարկվեց։ Այն կոռոգի վարչական շրջանի կենտրոնական փողոցներն ու այգիների մեծ մասը։ Թեպետ Կոտայք ՋՕԸ–ն ապահովում է տարածքի ջրամատակարարումը, բայց շաբաթական ընդամենը 3 օր։
Իսկ այս պոմպի շնորհիվ ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ըստ անհրաժեշտության։
Նոր Նորքի Թևոսյան փողոցի խորքային պոմպն էլ էր վթարվել։ Այն նույնպես նորոգվեց ու վերագործարկվեց։ Գտնվում է 78 մ խորության վրա։ Այս պոմպի շնորհիվ կոռոգվեն Թևոսյան, Դավիթ Բեկ փողոցների կանաչ գոտիներն ու 6-րդ զանգվածի օղակաձև պուրակը։
Ջուրը վաղվանից հասանելի կլինի։