Տնտեսական սպասարկման վարչությունն իր իրավասության սահմաններում իրականացնում է Երևանի ոռոգման ցանցի անխափան աշխատանքների կազմակերպումը, ծառերի, թփերի, ծաղիկների և այլ կանաչապատ տարածքների ոռոգման ապահովումը:
Վարչության հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթներն են.
- Կազմակերպությունում ոռոգման ցանցի կատարելագործման քաղաքականության մշակում ու իրականացում, դրանց զարգացմանն ուղղված ծրագրերի կազմում,
- Երևան քաղաքի ոռոգման ցանցի աշխատանքների իրականացման, դրանց վերաբերող ծրագրերի և հաշվետվությունների կազմում ու ներկայացում.
- Երևան քաղաքի տեսքի և կլիմայական առանձնահատկություններից ելնելով՝ ոռոգման ցանցի զարգացման նախագծեր և կանաչապատման, կանաչ տնկարկների խնամքի գործընթացում դրանց արդյունավետ ներդրում և կիրառում,
- կանաչ տարածքների (տնկարկների) ոռոգում, ծառայությունների մատուցում,
- Կազմակերպության ջերմոցատնկարանային տնտեսության ոռոգման աշխատանքների ապահովում,
- ընդհանուր օգտագործման տարածքների, քաղաքային զբոսայգիների, մեծ հրապարակով պուրակների, ծառերի, տնկիների, կանաչապատ տարածքների համար անհրաժեշտ ջրի ընդհանուր պահանջի սահմանում,
- ոռոգման ջրագծերի ցանցի հանդեպ վերահսկողություն և նորոգում
- Կազմակերպությանը պատկանող կամ նրա հսկողության տակ գտնվող պոմպակայանների, խորքային հորերի անխափան աշխատանքի ապահովում,
- ոռոգման ջրագծերում ջրի անխափան ընթացքի ապահովում՝ իրականացնելով խցանված ջրագծերի բացման և դրանց պարբերաբար մաքրման աշխատանքներ,
- ոռոգման նոր տեխնոլոգիաների վերջին զարգացումների ուսումնասիրություն՝ արդյունավետ ներդնելով և կիրառելով դրանք կանաչապատ տարածքների ոռոգման գործընթացում։